Logo

Սկսվել են «Դյուն» ֆիլմերի պրիքվելի նկարահանումները

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:45 / 24.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Շվեդ ռեժիսոր Յոհան Ռենկը, որն առավել հայտնի է HBO-ի «Չեռնոբիլ» մինի սերիալով, սոցցանցերում հայտարարել է, որ սկսվել են «Dune: Sisterhood»-ի նկարահանումները: Սա Դենիս Վիլնյովի «Դյուն» ֆիլմերի պրիքվելն է, որը թողարկվելու է HBO Max հարթակում։

Ռենկը հրապարակել է Ֆրենկ Հերբերտի «Դյուն» («Ավազաբլուրը») գրքի շապիկը, որի վրա հիմնված է շարքը։

Պրիքվելը կպատմի Բենե Գեսերիտ շքանշանի հիմնադիրների մասին։ Իրադարձությունները ծավալվում են Փոլ Աթրեյդեսի համբարձումից 10 000 տարի առաջ, որին մարմնավորում է Տիմոտի Շալամեն։

Երեք հիմնադիր քույրերին կմարմնավորեն Էմիլի Ուոթսոնը («Չեռնոբիլ», «Գրքի գողը»), Շիրլի Հենդերսոնը («Հարի Փոթեր», «Բրիջիտ Ջոնսի օրագիրը») և Ինդիրա Վարման («Գահերի խաղը», «Հռոմ», «Ունա»):

Յոհան Ռենկը կնկարահանի միայն առաջին երկու դրվագները: Նա նաև կլինի գործադիր պրոդյուսերը՝ Վիլնյովի, Ջոն Սփայթսի, Սքոթ Զ. Բերնսի, Մարկ Ֆրիդմանի և Մեթյու Քինգի հետ համատեղ:

Սցենարի հեղինակն է Դայան Ադեմու-Ջոնը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ