Logo

Sky Italia. Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

13:52 / 02.07.2025Ֆորմուլա 1
null

Նախորդ չորս տարիների Ֆորմուլա 1-ի անփոփոխ չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը մոտ է «Մերսեդես» տեղափոխվելուն, գրում է Sky Sport Italia-ն:

Կողմերի միջև վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում, և նիդերլանդցի մրցարշավորդն իր նախնական համաձայնությունն է տվել տեղափոխությանը:

«Մերսեդես» թիմի ղեկավար Տոտո Վոլֆն ամեն ինչ անում է գործարքի կայացման համար: Դրա իրականացումը կասկածի տակ կդնի թիմում Ջորջ Ռասելի ապագան: Անգլիացու հետ համագործակցությամբ էլ հետաքրքրված է «Ասթոն Մարտինը»:

Ֆերստապենի պայմանագրի ժամկետը «Ռեդ Բուլի» հետ գործում է մինչև 2028 թվականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ