Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ազդրոսկրի երկգլուխ մկանի վնասվածքի պատճառով առնվազն 3-4 ամիս դուրս չի գա խաղադաշտ, հաղորդում է Sky Sport-ը:
Բելգիացի ֆուտբոլիստն «Ինտերի» դեմ Ա Սերիայի 8-րդ տուրի տնային խաղի (3-1) 33-րդ րոպեին՝ 11-մետրանոց իրացնելիս էր ազդրի վնասվածք ստացել: «Նապոլիի» մամուլի ծառայությունը ևս տեղեկացրել է, որ փորձառու ֆուտբոլիստը ստացել է ազդրոսկրի երկգլուխ մկանի լուրջ վնասվածք:
Դե Բրույնեն այժմ պետք է որոշի՝ վիրահատվե՞լ, թե՞ շարունակել ավանդական բուժումը։
Հիշեցնենք, որ տուրի կենտրոնական խաղում վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվել էր նաև «Ինտերի» 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը բաց կթողնի 1 ամիս:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


