«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մնալու է ակումբում, գրում է Sky Sport-ը:
Իտալական ակումբի ղեկավարությունը կարողացել է համոզել իսպանացուն: Ֆաբրեգասի աշխատավարձը բարձրացվելու է, ինչպես նաև նա ազդեցություն է ունենալու ակումբի տրանսֆերների վրա:
38-ամյա մասնագետի պարտավորություններն ընդլայնվելու են հասարակ մարզչի աշխատանքից:
Ֆաբրեգասի գլխավորությամբ «Կոմոն» Ա սերիայում առաջին մրցաշրջանն է անցկացնում: Առաջնության ավարտից 2 տուր առաջ թիմը 10-րդ տեղում է:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սեսկն առաջարկ է ստացել «Բայերից», «Լայպցիգից» ու «Ռոմայից»:


