Logo

«Սկզբունքային հարց է ակումբի համար». «Արարատ-Արմենիայի» դիրքորոշումը

11:55 / 26.02.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ներկայացնել Fastex Պրեմիեր լիգայի ակումբների դիրքորոշումները ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ, որոնք վերաբերում էին Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափին, ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների հարցին, ԲԿՄԱ-ին, մրցավարությանը և այլն: 

Իր դիրքորոշումն է ներկայացրել «Արարատ-Արմենիան»:

Թիմերի քանակը և շրջանների քանակը

«Ակումբը կողմ է 8 թիմերի մասնակցությանը և 4 շրջանով առաջնության անցկացմանը: 8 թիմերի ձևաչափը թույլ կտա ապահովել ավելի մրցակցային և հետաքրքիր առաջնություն, իսկ 4 շրջանները երաշխիք կտան, որ թիմերը միմյանց հետ կհանդիպեն բավարար քանակությամբ անգամներ՝ ապահովելով մրցաշարի հետաքրքրությունը և դիտարժանությունը: Այս ձևաչափի դեպքում, մրցաշրջանի արդյունքներով վերջին տեղը զբաղեցրած թիմը ավտոմատ կերպով կլքի Պրեմիեր լիգան, իսկ նրա տեղը կզբաղեցնի Առաջին խմբի հաղթողը»:

Խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստների քանակը

«Ակումբը կարծում է, որ խաղադաշտում գտնվող Հայաստանում մարզված կամ ազգային հավաքականների խաղացողների (այսուհետ՝ Ընտրյալներ) քանակի արհեստականորեն ավելացումը նպատակահարմար չէ: Սա սկզբունքային հարց է ակումբի համար։ Եթե որպես նպատակ հիմք է ընդունվում նոր սերունդների նախապատրաստումը Հայաստանի ազգային հավաքականի համար, ապա կարող են լինել դեպքեր, երբ տարիքի, խաղային որակների կամ այլ պատճառներով ֆուտբոլիստը այլևս հավաքականում չի կարող տեղ գտնել, սակայն բավարարի Ընտրյալներին ներկայացվող պահանջներին։ Այս դեպքում կարգավորումը չի ծառայի իր վերջնական նպատակին։ Ավելի տրամաբանական կլինի սահմանել, որ յուրաքանչյուր թիմ ունենա հայտավորման ցուցակում 3, իսկ խաղադաշտում մեկ խաղացող, ով բավարարում է Ընտրալին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև տարիքը չգերաազանցի 23-ը (կարող են լինել նաև այլ պայմաններ)։ Սա կհանգեցնի նրան, որ 10 թիմում կլինեն առնվազն 3 Ընտրյալ, որոնք կբավարարեն ակումբների կողմից առաջադրվող պահանջներին։ Խոսքը նվազագույն շեմի մասին է, ակումբները սահմանափաակված չեն ունենալ ավելի մեծ քանակով Ընտրյալ ֆուտբոլիստ։ Այնուամենայնիվ, առաջարկը չընդունվելու դեպքում, պնդում են ենք, որ Ընտրայլների քանակը սահմանափակվի առավելագույնը 3-ով: Հակառակ պարագայում, հայկական ակումբները հնարավորություն չեն ունենա հաջողություններ գրանցել եվրոպական ասպարեզում, ինչը կհանգեցնի հայկական ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության կտրուկ նվազմանը։

Ավելորդ չէր լինի, եթե ՀՖՖ-ն կիսվեր ակումբների հետ վիճակագրական տվյալներով, թե քանի ֆուտբոլիստ, ովքեր մարզվել են Հայաստանում կամ հանդիսանում են ազգային հավաքականների խաղացողներ, կարող են միանալ Պրեմիեր լիգային և ապահովել մրցունակություն: Մեր կարծիքով՝ առկա քանակը բավարար չէ Եվրոպայում մրցունակ առաջնություն ունենալու համար: Ավելին, նման մոտեցումը կարող է հանգեցնել ֆուտբոլիստների աշխատավարձերի արհեստական աճի և խոչընդոտել երիտասարդ տաղանդների զարգացմանը: Ակումբը առաջարկում է կենտրոնանալ ֆուտբոլային ակադեմիաների արդյունավետ գործունեության և երիտասարդ տաղանդների պատրաստման վրա: Հնարավոր է՝ 5 տարի անց, երբ կհասունանա նոր սերնդի ֆուտբոլիստներ, նպատակահարմար կլինի քննարկել խաղադաշտում Հայաստանում մարզված կամ ազգային հավաքականների խաղացողների քանակի աստիճանական ավելացման հարցը»:

Երկրորդ լիգա

«Ակումբը ողջունում է Երկրորդ լիգայի ստեղծման գաղափարը, սակայն կարևորում է դրա իրագործելիության հարցը: Անհրաժեշտ է մանրամասն քննարկել և գնահատել Երկրորդ լիգայի ստեղծման հնարավորությունները և ռիսկերը»:

Անցկացման ժամերը և մրցաշրջանի մեկնարկը

«Ակումբը կողմ է խաղերի անցկացման երեկոյան ժամերին և ոչ աշխատանքային օրերին, որը ֆուտբոլը մասսայականացնելու կարևոր քայլ կարող է հանդիսանալ՝ ապահովելով մեծ երկրպագուների նոր հոսքեր դեպի մարզադաշտ։ Մրցաշրջանի մեկնարկը սահմանել օգոստոսին և ավարտը պահպանել մայիսին: Այս ձևաչափը լավագույնս չէ համապատասխանում Հայաստանի կլիմայական պայմաններին, սակայն թույլ է տալիս համաքայլ գնալ Եվրոպական առաջատար առաջնություններին և փորձը ցույց է տալիս, որ հաջող մրցելույթներ է ապահովում միջազգային ասպարեզում»:

Եզրակացություն

««Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պատրաստ է ակտիվորեն մասնակցել քննարկումներին և ներդնել իր ներդրումը Հայաստանի ֆուտբոլի զարգացման գործում: Ակումբը կարևորում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկություն, որը կնպաստի ազգային առաջնության մրցունակության բարձրացմանը և հայկական ֆուտբոլի զարգացմանը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

00:38 / 31.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ֆիորենտինան» և Դե Խեան նոր պայմանագիր են ստորագրել

Պաշտոնական
00:20 / 31.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Բենզեմայի դուբլը. «Ալ Իթիհադը» նվաճեց Սաուդյան Արաբիայի գավաթը` ոսկե դուբլ գրանցելով

00:01 / 31.05.2025 • Ֆուտբոլ

Մխիթարյան. «Ակնհայտ է, որ ցանկանում ենք հաղթել եզրափակիչում»

23:33 / 30.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Ռոման» Գասպերինիի հետ պայմանագիր է համաձայնեցրել

23:19 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Խեսուս Վալյեխոն հեռացել է «Ռեալից»

Պաշտոնական
22:55 / 30.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ազգերի լիգա. Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց և զրկվեց խմբում հաղթելու հնարավորությունից

22:21 / 30.05.2025 • Ծանրամարտ

Պատանի և երիտասարդ ծանրորդները հավաքներ են անցկացնում

21:54 / 30.05.2025 • Մարմնամարզություն

fastnews-video-icon
Արթուր Ավետիսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Վահագն Դավթյանը 7-րդն է

21:17 / 30.05.2025 • Գրեփլինգ

fastnews-video-icon
Արման Ծառուկյանի և Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեի հայացքների մենամարտը

20:59 / 30.05.2025 • Խառը մենամարտեր

UFC. Ալբերտ Թադևոսյանի նորամուտը հետաձգվում է

Պաշտոնական
20:24 / 30.05.2025 • Մարմնամարզություն

fastnews-video-icon
17-ամյա Համլետ Մանուկյանը` Եվրոպայի չեմպիոն, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը` փոխչեմպիոն

20:12 / 30.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ժերեմի Ֆրիմպոնգը` «Լիվերպուլի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
19:52 / 30.05.2025 • Ֆուտբոլ

8 ակումբ ստացել է Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք

Պաշտոնական
19:38 / 30.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական խաղում հաղթել է «Հոնկոնգին»

19:14 / 30.05.2025 • Թենիս

«Ռոլան Գարոս». Խաչանովն ավարտեց պայքարը

18:55 / 30.05.2025 • Ֆուտբոլ

«Լիվերպուլը» 130 միլիոն եվրո է առաջարկել Վիրցի համար

18:19 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերը ռեկորդային է լինելու «Միլանի» համար

17:55 / 30.05.2025 • Ֆուտբոլ

«Ռեյնջերսը» նոր սեփականատեր ունի

Պաշտոնական
17:29 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Ռաֆայելե Պալադինոն հեռացավ «Ֆիորենտինայից»

Պաշտոնական
16:59 / 30.05.2025 • Ֆուտբոլ

«Չելսին» սահմանել է Ջորջե Պետրովիչի տրանսֆերային արժեքը

16:32 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Որքան պարգևավճար կտա «Ռեալը» ֆուտբոլիստներին ԱԱԱ-ն հաղթելու դեպքում

15:59 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի Բեկենբաուերի անունով

Պաշտոնական
15:27 / 30.05.2025 • Ֆուտբոլ

«Ռեալը» խոշոր գումար կվճարի «Լիվերպուլին», որպեսզի Ալեքսանդր-Առնոլդը մասնակցի ԱԱԱ-ին

14:46 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Մասիմիլիանո Ալեգրին վերադարձավ «Միլան»

Պաշտոնական
14:22 / 30.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը՝ «Ռեալի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
13:50 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Անչելոտի. «Իմ նպատակը Բրազիլիային 6-րդ անգամ աշխարհի գավաթը պարգևելն է»

13:21 / 30.05.2025 • Ֆուտբոլ

«Ռեալը» Լունինին փոխարինելու այլընտրանքային տարբերակ է գտել

12:52 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Ռիո Ֆերդինանդը կհեռանա TNT Sports-ից

12:20 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը

11:56 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Իփսվիչի» ռմբարկուն կտեղափոխվի «Չելսի»

11:29 / 30.05.2025 • Ֆուտբոլ

The Telegraph. «Ալ Նասրը» Ռոնալդուին փոխարինող է գտել

10:59 / 30.05.2025 • Ֆուտբոլ

«Լիվերպուլի» չեմպիոնական շքերթի ժամանակ մարդկանց վրաերթի ենթարկած անձը կկանգնի դատարանի առաջ

10:31 / 30.05.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Հնարավոր է՝ Սպերցյանը տեղափոխվի պորտուգալական թոփ ակումբ

01:06 / 30.05.2025 • Ֆուտբոլ

«Մեցը» կամային հաղթանակ տարավ և մեկ տարվա դադարից հետո վերադարձավ Լիգա 1

00:25 / 30.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Դի Մարիան 18 տարի անց վերադարձավ «Ռոսարիո Սենթրալ»

Պաշտոնական
00:08 / 30.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Միլանը» հրաժեշտ տվեց Սերժիու Կոնսեյսաուին

Պաշտոնական
23:45 / 29.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Կոնտեի հետ նոր պայմանագիր կստորագրվի

23:26 / 29.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր. Ռոնալդուն աշխարհի ակումբային առաջնության համար կարող է համալրել «Ալ Հիլալի» կազմը

22:47 / 29.05.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Տոտենհեմը» կքննարկի Սոնի հնարավոր տրանսֆերը

22:18 / 29.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Transfermarkt. Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ