Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, տանը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսի» հետ:
Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ էր դուրս եկել տանտերերի մեկնարկային կազմում ու փոխարինվեց 68-րդ րոպեին:
H խմբի մյուս խաղում շվեցարական «Բազելը» 3-1 հաշվով հաղթեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկին»:
2-րդ տուրում մրցելու են «Փյունիկն» ու «Սլովանը»: Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 15-ին «Հանրապետական» մարզադաշտում: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:45-ին:
Կոնֆերենցիաների լիգա, 1-տուր
«Սլովան» (Սլովակիա) - «Ժալգիրիս» (Լիտվա)՝ 0-0
Այլ արդյունքներ.
- «Դնեպր-1» «Ուկրաինա» - «ԱԶ Ալկմար» (Նիդեռլանդներ)՝ 0-1
- «Մոլդե» (Նորվեգիա) - «Գենտ»՝ (Բելգիա)՝ 0-0
- «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) - «Դյուրգարդեն» (Շվեդիա)՝ 0-0
- «Սիվասպոր» (Թուրքիա) - «Սլավիա Պրահա» (Չեխիա)՝ 1-1
- «Վադուց» (Լիխտենշտեյն) - «Ապոլոն» (Կիպրոս)՝ 0-0
- «Վեսթ Հեմ» (Անգլիա) - Ստյաուա (Ռումինիա)՝ 3-1


