Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, կընդունի լիտվական «Ժալգիրիսին»: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Թիմերի մեկնարկային կազմերը հայտնի են.
«Սլովան». Չովան, Մեդվեդև, Աբենա, Դե Մարկո, Լովատ, Բարսեղյան, Ագբո, Կուչկա, Չակվետաձե, Գրին, Ռամիրես:
«Ժալգիրիս». Գերտմոնաս, Մամիչ, Լյուբիշավլևիչ, Պավելիչ, Բոպեսու, Կյերեմե, Գորոբսով, Միլիչկովիչ, Ուրեգա, Օլիվեյրա, Օվուսու:
Սլովակիայի և Լիտվայի չեմպիոնների հետ H խմբում ընդգրկված են նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկն» ու շվեյցարական «Բազելը»:
Կոնֆերենցիաների լիգայի գործող հաղթողը Հռոմի «Ռոման» է: