Logo

Չեմպիոնների լիգա. «Սլովանի» հավանական մրցակիցները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:59 / 18.07.2022• ՍՊՈՐՏ
Սլովանի մրցակիցներ

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը։

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Սլովան» (Սլովակիա) զույգի հաղթողը որակավորման 3-րդ փուլում կհանդիպի «Քարաբաղ» (Ադրբեջան) - «Ցյուրիխ» (Շվեյցարիա) դիմակայության հաղթողին: Առաջին հանդիպումը կանցկացվի «Քարաբաղ» (Ադրբեջան) - «Ցյուրիխ» (Շվեյցարիա) զույգի հաղթողի խաղադաշտում:

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 2-3-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 9-ին։ 

«Սլովանը» հուլիսի 20-ին Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Հունգարիայում։

Հիշեցնենք, որ Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» որակավորման առաջին փուլում երկխաղյա դիմակայության արդյունքում ուժեղ էր գտնվել Բաթումիի «Դինամոյից» (0:0, 2:1): Վրաստանում կայացած պատասխան խաղում «Սլովանի» կազմում հաշիվը հավասարեցրել էր Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ