Logo

Սլոթ. «Չեմպիոնների լիգայի այս ձևաչափը տարօրինակ է»

16:14 / 21.01.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը «Լիլի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրի խաղին ընդառաջ՝ ասուլիսի ընթացքում, խոսել է նոր ձևաչափի և «Լիվերպուլի» հնարավորությունների մասին: 

«Երբեք չեմ առաջնորդվում մրցաշարային աղյուսակով ու մտածում, թե մեզ ավելի հեշտ խաղ է սպասում, քանի որ առաջին տեղում ենք: Չեմպիոնների լիգայի այս տարօրինակ ձևաչափի պատճառով հնարավոր չէ ասել, թե որ խաղն է հեշտ լինելու: Ես ոչ մի բացասական բան չեմ ասում՝ կիրառելով տարօրինակ բառը, բայց անկեղծ եմ ասում՝ սա տարօրինակ ձևաչափ է:

Այն, որ մենք առաջին տեղն ենք զբաղեցնում, մեզ չի դարձնում Լիգայի փուլի լավագույն թիմը: Եվ այն թիմը, որը 24-րդ տեղն է զբաղեցնում, այս թիմերի ցանկում ամենևին էլ 24-րդը չէ իր ուժով», - Սլոթի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

«Լիվերպուլը» 6-րդ տուրից հետո 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա