«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ի դեմ առաջիկա պատասխան խաղի մասին, հայտնում է անգլիական ակումբի կայքը:
«Մեզ հարկավոր է լավագույն հանդիպումն անցկացնել, որովհետև մրցելու ենք ամենակատարյալ մրցակցի հետ: Մենք խաղացել ենք «Արսենալի» ու «Մանչեսթեր Սիթիի» հետ, բայց ՊՍժ-ն զգալի գերազանցում է նրանց, առաջին հերթին ինտենսիվությամբ և խաղային որակներով:
ՊՍԺ-ն հիանալի մարզիչ ունի: Նա այնպես է պատրաստել թիմը, որ դիմակայելը շատ դժվար է: Լուիս Էնրիկեի օրոք թիմն անհավանական աշխատանք է կատարում, և նա յուրաքանչյուր ֆուտբոլիստից քաղում է առավելագույնը»,- ասել է նիդերլանդցին:
Փարիզում «Կարմիրները» հաղթել են 1:0 հաշվով: Պատասխան խաղը կկայանա այսօր և ժամը 23:45-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի եթերում:


