Առնե Սլոթը («Լիվերպուլ») 6-րդ մարզիչն է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթող է դառնում մեկնարկային մրցաշրջանում, հայտնում է Squawka-ն։
Նախկինում նման հաջողության հասել էին Ժոզե Մոուրինիոն («Չելսի», 2004/05 մրցաշրջան), Կառլո Անչելոտին («Չելսի», 2009/10), Մանուել Պելեգրինին («Մանչեսթեր Սիթի», 2013/14), Կլաուդիո Ռանիերին («Լեսթեր», 2015/16) և Անտոնիո Կոնտեն («Չելսի», 2016/17)։
Սլոթը «Լիվերպուլը» գլխավորել է 2024թ. ամռանը։ Մերսիսայդյան գրանդը Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Տոտենհեմին» հաղթել է 5-1 հաշվով և, անհասանելի դառնալով մոտակա հետապնդողի համար, պատմության մեջ 20-րդ անգամ հռչակվել Անգլիայի չեմպիոն։


