Logo

Սլոթը` «Ռեալի» դեմ խաղում կադրային խնդիրների մասին

21:58 / 03.11.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը նշել է, թե որ ֆուտբոլիստները բաց կթողնեն Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում կայանալիք տնային խաղը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալիսոնը, Ֆրիմպոնգը և Իսակը վաղը չեն խաղա։ Ժերեմին ու Ալիսոնը «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումն էլ բաց կթողնեն։ Մենք պետք է սպասենք և տեսնենք` Իսակը պաատրաստ կլինի՞, թե՞ ոչ։ Նա միանշանակ մեկնարկային կազմում չի լինի, բայց հավանաբար կլինի հայտացուցակում: Նա դեռ չի մարզվում ընդհանուր խմբում»,- ասել է նիդերլանդցին:

«Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» խաղը տեղի կունենա նոյեմբերի 4-ին, Երևանի ժամանակով 23:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ