«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոսել է հարձակվող Մոհամեդ Սալահին խաղադաշտ վերադարձնելու մասին, հաղորդում է BBC-ն:
«Սալահին հայտացուցակում ընդգրկելու որոշումը հեշտ կայացրի։ Ես բազմիցս ասել եմ, որ մեր միջև ասվածը կմնա մեր մեջ: Մենք նրա կարիքն ունեինք, և նա կատարեց գոլային փոխանցում, որից հետո Էկիտիկեն հաշիվը դարձրեց 2-0, ինչը լավ է մեզ համար։
Նա գնում է Աֆրիկայի ազգերի գավաթին մասնակցելու, ինչը նշանակում է, որ մենք կկորցնենք ևս մեկ խաղացողի։ Մենք դա գիտեինք մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Հույս ունենք, որ 2 ֆուտբոլիստ վնասվածքից կապաքինվի և կվերադառնա հայտացուցակ»,- ասել է նիդերլանդցին:
Հիշեցնենք, որ Սալահը 2 խաղ բաց թողնելուց հետո՝ «Բրայթոնի» դեմ տնային մրցավեճում (2-0) խաղադաշտ էր վերադարձել և ասիստ կատարել Ուգո Էկիտիկեին:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


