Սլովակիայի առաջնության 10-րդ տուրից հետաձգված խաղում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 1-2 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Ռուժոմբերոկից»։
Տանտերերից հանդիպումը վնասվածքի պատճառով բաց թողեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 36 միավորով առաջին տեղում է, «Ռուժոմբերոկը» 16 միավորով 9-րդն է։
Սլովակիայի առաջնություն, 10-րդ տուր
«Սլովան Բրատիսլավա» - «Ռուժոմբերոկ»` 1-2
Դանիլ Իգնատենկո, 34 - Յան Հլադիկ, 4, Լուկաս Ֆիլա, 80


