Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 4-ին Լյուբլյանայում ընկերակաան հանդիպում կանցկացնի Եվրո-2024-ի մասնակից Սլովենիայի թիմի դեմ:
Սլովենիա - Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի Կիպրոսը ներկայացնող մրցավարական անձնակազմ:
Հանդիպման մրցավար է նշանակվել Անդրեաս Արղիրուն, եզրերում նրան կօգնեն Նիկոս Էղլեզուն և Մարիոս Դիմիտրադիսը: Չորրորդ պաշտոնյան էլ կլինի սլովենացի Դեյան Բելաժիչը:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականն այս հանդիպումից երեք օր անց էլ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական խաղ կանցկացնի Ղազախստանի թիմի դեմ: