Logo

Սլովենիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի

15:56 / 01.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մատյաժ Կեկը հեռացել է Սլովենիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է Սլովենիայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը. 64-ամյա մասնագետի պայմանագիրը լրացել է դեկտեմբերի 1-ին։

Սլովենացիները Կեկի գլխավորությամբ հանդես էին գալիս 2018թ. նոյեմբերից, 75 խաղում տարել են 32 հաղթանակ, գրանցել 26 ոչ-ոքի, կրել 17 պարտություն, 2024թ. մասնակցել են Եվրոպայի առաջնությանը և հասել 1/8 եզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ