Logo

Սնեյդեր. «Չենք ուզում լինել վերջին «Ներաձուրին», որը նվաճել է ՉԼ գավաթը»

19:59 / 31.05.2025Ֆուտբոլ
null

2010 թվականին «Ինտերի» հետ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած Ուեսլի Սնեյդերը խոսել է ակումբային գլխավոր եվրագավաթի առաջիկա եզրափակիչի մասին, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

«Մոուրինյոն ևս հույս ուներ, որ «Ինտերը» կհաղթի Չեմպիոնների լիգան. դա է կարևորը։ Տասնհինգ տարի անց մենք չենք ուզում լինել վերջին «Ներաձուրին», որը նվաճել է այս տիտղոսը։ Ինչպես 2010 թվականին, այնպես էլ հիմա, մենք ունենք հիանալի արգենտինացի հարձակվող և անձնուրաց խաղացողներ, բայց թիմերը կառուցված են այլ կերպ:

Ես չեմ կարծում, թե Սիմոնե Ինձագին կհեռանա, ինչպես Ժոզեն։ Հուսով եմ, որ նա կմնա. ցիկլը դեռ ավարտված չէ։ Ինչ էլ որ նա որոշի, համընդհանուր հարգանքի է արժանի «Ինտերին» աշխարհի լավագույնների շարքում դասելու համար։ Ակումբն ավելի մեծ է, քան ցանկացած մարզիչ, բայց Ինձագին վերականգնել է նրա էլիտար կարգավիճակը»,- ասել է նիդերլանդցին:

ՊՍԺ - «Ինտեր» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին «Մյունխենի Ֆուտբոլի Արենայում», կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտով»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ