Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» չափանիշների վերաբերյալ, հայտնում է Marca-ն:
«Իմ ժամանակ «Ոսկե գնդակը» հանձնվում էր այլ չափանիշներով: Նախկինում որոշիչ էր, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և այդ դեպքում միշտ հաղթում էր Կրիշտիանու Ռոնալդուն կամ Լիոնել Մեսին:
Մեր օրերում շեշտը դրվում է մրցաշրջանի վրա, ինչը, իմ կարծիքով, ավելի ճիշտ է: Այսպիսի իրավիճակում բազմաթիվ ֆուտբոլիստներ մրցանակը հաղթելու ավելի մեծ շանսեր ունեն», - ասել է Սնեյդերը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը Ֆրանսիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է:


