Logo

Սնեյդեր. ««Ռեալը» ճիշտ վարվեց՝ չընտրելով Հոլանդին»

16:52 / 14.11.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հայտարարել է, որ «Արքայական ակումբը» ճիշտ որոշում է կայացրել՝ Մբապեի ու Հոլանդի միջև ընտրելով ֆրանսիացուն, հայտնում է AS-ը:

«Կարծում եմ՝ «Ռեալը» ճիշտ վարվեց՝ չգնելով Հոլանդի տրանսֆերային իրավունքը: Կար մի ժամանակ, երբ նրանք դիտարկում էին Մբապեին ձախ եզրում ու Հոլանդին կենտրոնում օգտագործելու տարբերակը, բայց հիմա իրավիճակը շատ ավելի լավ է:

Ըստ իս՝ Մբապեն վերածվել է իսկական կենտրոնական հարձակվողի: Տպավորիչ է նրա տեղաշարժը կենտրոնում: Նա այժմ ավելի լավն է այդ դիրքում, քան ձախ եզրում: Հոլանդի հետ պայմանագիր կնքելու իմաստ այլևս չկա»,- ասել է Սնեյդերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ