Երևանում առաջին անգամ անցկացվում է «Այվազովսկի. Վերածնված կտավներ» մուլտիմեդիա ցուցահանդեսը։
Ամենահզոր լազերային պրոյեկտորները՝ համալրված ծավալային ձայնով, հանդիսատեսին կտանեն հազարավոր կիլոմետրեր հեռու։ Նախ՝ Հնդկաստանի և Ալթայի լեռները՝ ավելի քան 3000 մետր բարձրության վրա, իսկ հետո՝ Սև ծովի ավազան։ Յուրաքանչյուր այցելու կկարողանա զգալ քամին և ծովի ջրի բույրը, լսել բնության ձայները, քանի որ հսկա էկրաններին կցուցադրվեն Հովհաննես Այվազովսկու 200-ից ավելի նկարներ։
Այվազովսկու ստեղծագործությունները նոր ձևաչափով կարող եք տեսնել Երևանի «Հայ Արտ» մշակութային կենտրոնում՝ Մաշտոցի պողոտա 7ա հասցեում։
VNews Culture-ի նկարահանող խումբը ևս այցելել է ցուցահանդես․
Ավելին՝ ռեպորտաժում.


