Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին դրական է արտահայտվել Իգոր Տուդորի հասցեին, հայտնում է Sky Sport Italia-ն:
«Եթե պետք է «Յուվենտուսի» մասին ինչ-որ բան ասեմ, դա պետք է լինի Տուդորի վերաբերյալ: Իգորը ճիշտ արժեքների տեր անձնավորություն է: Մենք լավ հարաբերություններ ունենք:
Տուդորը բավականին խոր մտքեր է կրում և կարող է թափանցել հոգու խորքը: Բախտը կբերի այն մասնագետի, որը կլինի թուրինցիների նոր գլխավոր մարզիչը, քանի որ Տուդորը լավ հիմք է թողել հեռանալուց առաջ»,- նշել է Սպալետին:
Հոկտեմբերի 27-ին Իգոր Տուդորը հեռացվել է «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


