Logo

Սպալետիի տպավորիչ ցուցանիշն Ա Սերիայում

12:42 / 09.11.2025Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հատել է վաստակած 1000 միավորի շեմն Իտալիայի Ա Սերիայում, հաղորդում է Opta-ն:

66-ամյա մասնագետն Իտալիայի Ա Սերիայի պատմության մեջ 1000 կամ ավելի միավոր վաստակած 5-րդ մարզիչն է: Այս նվաճմանը հասել էին նաև Ջովանի Տրապատոնին, Ներեո Ռոկոն, Նիլս Լիդհոլմը և Մասիմիլիանո Ալեգրին։

«Յուվենտուսը» Սպալետիի գլխավորությամբ Ա Սերիայում անցկացրել է 2 խաղ և վաստակել 4 միավոր: Նախկինում իտալացին գլխավորել էր նաև «Նապոլին», «Ինտերը», «Ռոման», «Ուդինեզեն», «Սամպդորիան» և «Էմպոլին»:

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ