Logo

Սպալետին՝ Ա Սերիայի մրցաշրջանի լավագույն մարզիչ

20:30 / 01.06.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի նորընծա չեմպիոն «Նապոլին» գլխավորող Լուչիանո Սպալետին ճանաչվել է Ա Սերիայի 2022/23 մրցաշրջանի լավագույն մարզիչ, հայտնում է ԻՖՖ-ի պաշտոնական կայքը:

Իտալացի մասնագետը մրցանակը կստանա «Նապոլի» - «Սամպդորիա» Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրի խաղից առաջ:

Հաղթողը որոշվել է իտալացի մարզական լրագրողների քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ 64-ամյա մասնագետի գլխավորությամբ «Նապոլին» 33 տարից անց նվաճել էր Սկուդետոն: Մրցաշրջանի ավարտից հետո Լուչիանո Սպալետին կհեռանա իտալական ակումբից ու մեկ տարի դադար կվերցնի մարզչական կարիերայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ