Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Գերմանիայից կրած պարտությունը:
«Գերմանացի ֆուտբոլիստները շատ բարձրահասակ են և հրաշալի են աշխատում երկրորդ հարկում: Բոլորն էլ գիտեն, որ մենք շատ գոլեր ենք բաց թողնում հատկապես ստանդարտներից հետո, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»,- 66-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Գերմանիա – Իտալիա պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին: Զույգի հաղթողը դուրս կգա կիսաեզրափակիչ: