Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խոսել է նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին:
«Անձամբ ես ժամանակ չունեմ դա անելու, թող ակումբը որոշի տրանսֆերային հարցերը։ 100 միլիոն Օսիմհենի համա՞ր։ Եթե նման գումար առաջարկեն, ապա շատ դժվար կլինի հրաժարվել»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է DAZN-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 100 միլիոն եվրոյով ձեռք կբերի 23-ամյա ռմբարկուին, իսկ հակառակ ուղղությամբ կգնա անգլիական ակումբի պորտուգալացի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենը մասնակցել է 3 հանդիպման, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:


