Սպարտակ Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Վարշավայում ընթացող գրեփլինգի աշխարհի Մ20 աաջնության Gi մրցաձևում, հաղորդում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան:
Հովհաննես Հովհաննիսյանը նույն մրցաձևում դարձել է արծաթե, իսկ Տիգրան Ղազախյանը՝ բրոնզե մեդալակիր:
Հատկանշական է, որ Սպարտակ Միքայելյանը դարձել է հայկական գրեփլինգի պատմութան մեջ առաջին ոսկե մեդալակիրն աշխարհի առաջնությունում:

Լուսանկարները՝ Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիա


