Logo

«Սպարտակի» ստադիոնի տրիբունան կկոչվի Նիկիտա Սիմոնյանի անունով

10:39 / 25.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Լուկոյլ Արենայի» «Ա» տրիբունան ստացել է Նիկիտա Սիմոնյանի անունը, հայտնում է Մոսկվայի «Սպարտակի» մամուլի ծառայությունը։

«Նիկիտա Սիմոնյանի անվան «Ա» տրիբունան։ Նա հավերժ կլինի հարազատ ակումբի կողքին»,- գրել է ռուսական ակումբը։

Երևանի «Արարատի» լեգենդար մարզիչը գլխավոր ռմբարկուն է «Սպարտակի» պատմության մեջ։

Նիկիտա Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին։ Օլիմպիական չեմպիոնն 99 տարեկան էր։ Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին «Սպարտակի» ստադիոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ