Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ռուսական «Կրասնոդարի» կազմում 100-րդ հանդիպումն անցկացնելու մասին։
«Սպասում էի այս պահին, ուրախ եմ և հպարտ։ Սպասում էի, քանի որ սա իմ հարազատ ակումբն է, որի կազմում ես հասունացել եմ։ Երբ մանկության տարիներին տեսնում էի, թե ինչպես են այլ խաղացողներ «Կրասնոդարի» կազմում մասնակցում 100 հանդիպման, ես նույնպես ցանկանում էի։ Դա իմ երազանքն էր։ Ամենակարևորն այն է, որ մենք հաղթեցինք»,- նշել է 23-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» մամուլի ծառայության հետ զրույցում։
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում 100-րդ հանդիպումն անցկացրել էր Ռուստասնաի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում (4-3)։ Այդ խաղում հայ կիսապաշտպանը 79-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով տպավորիչ գոլ է խփել։ «Կրասնոդարի» կազմում Սպերցյանը խփել է 31 գոլ, կատարել 24 գոլային փոխանցում։

-36.jpg)
