Բասկետբոլի Հայաստանի հավաքականի առաջատարներից Անդրե Սպայթ Մկրտչյանը հերթական արդյունավետ խաղն է անցկացրել արգենտինական «Օբրաս Սանիտարիասի» կազմում:
«Ինդեպենդիենտե դե Օլիվայի» դեմ Արգենտինայի առաջնության հերթական տուրի տնային խաղում 29-ամյա բասկետբոլիստը վաստակել է 14 միավոր, գրանցել երեք ռեբաունդ և կատարել երկու ասիստ: Սպայթ Մկրտչյանը խաղահրապարակում անցկացրել է 26 րոպե:
«Օբրասն» այս խաղում հաղթել է 82-67 հաշվով:


