Իտալիայի առաջնության 26-րդ տուրում Միլանի «Ինտերն» արտագնա խաղում կմրցի «Սպեցիայի» հետ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի միլանյան ակումբի մեկնարկային կազմում:
«Սպեցիա». Դրագովսկի, Կալդարա, Ամպադու, Նիկոլաու, Ադու, Ժուրկովսկի, Բուրաբիա, Ագուդելո, Գյասի, Շոմուրոդով, Նզոլա:
«Ինտեր». Հանդանովիչ, Դ'Ամրոզիո, Աչերբի, Բաստոնի, Դարմիան, Բարելա, Բրոզովիչ, Մխիթարյան, Գոսենս, Լուկակու, Լաուտարո Մարտինես:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:


