«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Մախաչկալայի «Դինամոյի» հետ գոլազուրկ ոչ-ոքին։
«Ծանր հանդիպում էր։ Անհրաժեշտ է ավելի լավ վերլուծել ու պատրաստվել հաջորդ խաղերին։ Այսպես շարունակվել չի կարող։ Այժմ չկան այնպիսի մրցակիցներ, որոնց դեմ խաղալը հեշտ է։ Մեր խաղում, իրոք, շատ թերություններ կային, բայց մրցակցին, միանշանակ, չէինք թերագնահատել։ Դժվար է ասել, թե ինչու չենք հաղթել նախորդ երեք խաղերում։
Երկրպագուները դժգոհ էին, ինչպես և մենք։ Ավագի թևկապով ավելի մեծ պատասխանատվություն եմ այժմ զգում»,- նշել է 24-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի մեկնարկային երկու տուրերում ոչ-ոքի է խաղացել և 2 միավորով 10-րդ տեղում է։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը, նախքան առաջնության մեկնարկը, նաև 2-4 հաշվով պարտվել էր երկրի Սուպերգավաթի խաղում։ Տիտղոսը նվաճել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։


