Logo

Սպերցյան. «Չեմ ցանկանում հեռանալ «Կրասնոդարից», առանց տիտղոսների»

12:41 / 20.02.2023Հայկական ֆուտբոլ
Էդուարդ Սպերցյան-11

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Sports.ru-ի հետ հարցազրույցում խոսել է ապագայի մասին:

Ապագայի վերաբերյալ լուրերի մասին

«Որոշ նորություններ զարմանալի են. ես չեմ ունեցել որևէ կոնկրետ առաջարկ եվրոպական ակումբներից: Իրականում ոչ ոք ինձ հետ չի կապվել»:

«Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին

«Ես չգիտեմ, քանի դեռ չեմ մտածել դրա մասին: Ես դեռ չեմ վերադարձրել «Կրասնոդարին» այն, ինչ ինձ տվել է ակումբը։ Ես խաղացել եմ ընդամենը մեկուկես մրցաշրջան։ Երբ փոքր էի, դիտում էի Չեմպիոնների լիգան և երազում էի խաղալ այնտեղ։ Երբ հասա ակադեմիա, երազանքս փոխվեց՝ ընդգրկվել «Կրասնոդարի» գլխավոր թիմում և ավարտել կարիերաս այնտեղ։

Առայժմ «Կրասնոդարի» կազմում տիտղոս չեմ նվաճել։ Ես իսկապես չեմ ցանկանում հեռանալ ակումբից, առանց տիտղոսների: Բայց եթե առաջարկ լինի, գրեթե ամեն ինչ կախված կլինի ակումբից»:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 պաշտոնական հանդիպման, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ Սպերցյանը ճանաչվել էր ռուսական ակումբի` աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ։ Transfermarkt-ը 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո:

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի հուլիսից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ