Logo

Սպերցյան. «Չեմպիոնական պայքարը շատ ավելի հետաքրքիր է դառնում»

11:16 / 01.04.2024Ֆուտբոլ
null

«Կրանսոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ արտագնա խաղից (1-1) հետո խոսել է առաջնության չեմպիոնական պայքարի մասին։

«Եկել էինք հաղթելու, բայց չիրացրինք մեր գոլային պահերը։ Հիմնականում խաղում էինք պաշտպանությունում։ Խաղերը տարբեր սցենարով են ընթանում։ Մեր նպատակն էր, որ հինգ ֆուտբոլիստ լիներ գծերի միջև, գնդակ ստանար և գրոհի անցնեինք։ Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարը շատ ավելի հետաքրքիր է դառնում»,- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Championat.com-ը։

«Կրասնոդարը» չէր օգտվել առաջատար դառնալու հնարավորությունից և 22 խաղից հետո 40 միավորով երկրորդն է։ Առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ունի 1 միավոր ավելի։ Լավագույն եռյակը եզրափակող Մոսկվայի «Դինամոն» ունի 38 միավոր։

Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվի» դեմ խաղում Սպերցյանի իրացրած անկյունայինից հետո մրցակցի հարձակվող Թիմուր Սուլեյմանովը 10-րդ րոպեին գրավել էր սեփական դարպասը։ 23-ամյա հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանում 20 խաղում խփել է 8 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ