Logo

Սպերցյան. «Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում»

23:16 / 24.05.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» հետ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո Матч ТВ-ի լրագրողի հետ զրույցում անդրադարձել է իր ապագային:

«Մենք պատմության մեջ մտանք։ Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, բայց դեռ որևէ հստակ բան չկա։ Եկեք սպասենք, ամեն ինչ հնարավոր է»,- ասել է ռուսական ակումբի 24-ամյա ավագը:

«Կրասնոդարն» իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը:

Սպերցյանը 2024/2025 մրցաշրջանում մասնակցել է 35 խաղի, խփել 11 գոլ և կատարել 6 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ