Logo

Սպերցյան. «Հավաքականից ստացած յուրաքանչյուր հրավեր մեծ պատիվ է»

13:17 / 05.09.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Պորտուգալիայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլի հանդիպմանը նախորդած ասուլիսի ընթացքում խոսել է առաջիկա խաղի մասին:

«Թիմում հրաշալի մթնոլորտ է: Լավ ենք ճանաչում մարզչին, գիտենք, որ նա խաղացել է ազգային հավաքականում: Նա շատ խստապահանջ մարզիչ է և ունի իր սկզբունքները: Վերջին օրերին առավելագույն ուժերն ենք ներդրել, որպեսզի պատրաստ լինենք առաջիկա խաղին: Ֆիզիկապես և հոգեպես լավ վիճակում եմ, տա՜ Աստված, որ օգնեմ հավաքականին: Յուրաքանչյուր հրավեր հավաքականից ինձ համար մեծ պատիվ է: Այստեղ լինելն այլ հույզեր է պարգևում:

Պորտուգալիայի հավաքականը լավագույններից է աշխարհում. պետք է կարգապահություն դրսևորենք՝ հաջող ելույթ ունենալու համար»,- ասել է Սպերցյանը:

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրի Հայաստան - Պորտուգալիա խաղը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, ժամը 19:45-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ