Logo

Էդուարդ Սպերցյան. «Հավաքները միշտ ծանր են, ոչինչ չես կարող անել» (տեսանյութ)

11:34 / 25.01.2023Հայկական ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում մեկնարկած ուսումնամարզական հավաքի առաջին ընկերական խաղում ուզբեկական «Բունյոդկորի» նկատմամբ հաղթանակը (1-0): Խաղի միակ գոլը 14-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով խփել էր Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը:

«Իհարկե, միշտ կարևոր է հաղթելը, անկախ այն հանգամանքից՝ ընկերական հանդիպում է, թե՝ ոչ: Այստեղ մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում խաղին, մեր վիճակին և նոր բաներ ենք փորձարկում մարզիչի ցուցումով:

Վլադիմիր Իվիչը պահանջում է ավելի շատ վերահսկել գնդակը և ճիշտ ընդունել այն: Յուրաքանչյուր մարզման ժամանակ մենք աշխատում ենք պաշտպանության, կիսապաշտպանության, հարձակման գծերի վրա և օրինակներով հասկանում՝ ինչպես գործել:

Այսօր ձգտեցինք ինչ-որ նոր բան փորձել, բայց մենք չգիտեինք, որ մրցակիցը խաղալու է 5 պաշտպանով: Նրանք ավելի շատ մարզվել են 4 պաշտպանով, այդ պատճառով էլ ամեն ինչ չեղավ ծրագրվածի պես: Խոտածածկը փոքր-ինչ խանգարում էր, սակայն դա արդեն կարևոր չէ:

Հավաքները միշտ ծանր են, ոչինչ չես կարող անել: Պետք է աշխատել, համբերել, որ մրցաշրջանում քեզ լավ զգաս ու հաղթես յուրաքանչյուր խաղում»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ դա «Կրասնոդարի» առաջին հաղթանակն էր սերբ մաասնագետ Վլադիմիր Իվիչի գլխավորությամբ: Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 22 պաշտոնական հանդիպման, դարձել 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ