Logo

Սպերցյան. «Կփորձեմ Ռոնալդուի հետ մարզաշապիկ փոխանակել»

19:34 / 25.08.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է պորտուգալացիների դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում կայանալիք խաղի մասին, հաղորդում է Чемпионат-ը:

«Իհարկե, ես անհամբեր սպասում եմ Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպմանը։ Ինձ դուր չեն գալիս Մեսիի և Ռոնալդուի միջև համեմատությունները։ Կարծում եմ՝ նրանց չի կարելի համեմատել։ Ինձ համար նրանք անհավանական ֆուտբոլիստներ են, գուցե 30 տարի նրանց նման խաղացողներ չլինեն։ Կփորձեմ Ռոնալդուի հետ մարզաշապիկ փոխանակել (խմբ. ծիծաղում է)»,- ասել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» 25-ամյա ավագը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Պորտուգալիա խաղը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, ժամը 19:55-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ