Ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կարծում է, որ իր թիմն ուժեղացել է, հաղորդում է Sport24-ը:
- Ինչպե՞ս եք գնահատում ձեր ներկայիս մարզավիճակը: Ինչպե՞ս են ընթանում մարզումները:
- Մենք խաղում ենք ճնշման տակ, նորմալ է: Դա տեղի է ունենում յուրաքանչյուր ուսումնամարզական հավաքի ժամանակ. դրանք բավական երկար են: Կամաց-կամաց պատրաստվում ենք, աշխատում: Այժմ ծանրաբեռնված մարզվում ենք:
- Ինչո՞վ է տարբերվում այսօրվա «Կրասնոդարը» նախորդ տարվա թիմից:
- Ես միշտ կասեմ, որ, իհարկե, մենք ավելի ուժեղ ենք դարձել։ Նախորդ մրցաշրջանում տեղի ունեցածն օգնել է փորձն ավելացնել: Որոշ ասպեկտներում ևս առաջընթաց ունենք:
Նախորդ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի թիմը 56 միավորով երկրորդ տեղն էր գրավել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, չեմպիոնությունը պաշտպանած «Զենիթին» զիջել էլ մեկ միավորով:


