Logo

Սպերցյան. «Մեզ համար կարևոր է խաղն ագրեսիվ սկսելը»

21:09 / 06.04.2024Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում ամփոփել է «Նիժնի Նովգորոդի» նկատմամբ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում տարած արտագնա հաղթանակը:

- Առաջին գոլը քո՞նն էր, թե ինքնագոլ էր:

- Արդեն երեք այդպիսի պահ է եղել, բոլոր դեպքերում էլ գոլն իմ հաշվին չի գրանցվել: Կարծում եմ՝ այս անգամ կարելի է գրանցել իմ հաշվին (խմբ. ժպտում է)։ Ամենակարևորն այն է, որ դա գոլ էր։

- Երկրորդ հանդիպումն անընդմեջ արագ գոլ է խփում թիմը։ Սա նորամուծությու՞ն է «Կրասնոդարի» խաղում:

- Մեզ համար միշտ կարևոր է եղել խաղն ագրեսիվ սկսելը, առաջին րոպեից ճնշում գործադրելը։ Սա երկրորդ խաղն է Մուսաևի գլխավորությամբ, մեզ մոտ ստացվում է ագրեսիվ սկիզբ ապահովել:

- Իվիչի համեմատ Մուսաևը նոր պահանջնե՞ր է ներկայացնում։

- Այո, Մուսաևի օրոք ավելի բարձրից եմ խաղում: 

«Կրասնոդարը» 4-3 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին»: Սպերցյանը 79-րդ րոպեին տուգանային հարվածով խփել է «Կրասնոդարի» չորրորդ գոլը: Ի դեպ, սա 23-ամյա հայ ֆուտբոլիստի համար 100-րդ խաղն է ռուսական ակումբի կազմում: Խաղի 8-րդ րոպեին էլ Սպերցյանի հարվածից հետո սեփական դարպասն է գրավել «Նիժնի Նովգորոդի» ռուս պաշտպան Կիրիլ Գլուշչենկովը:

«Կրասնոդարը» 22 խաղից հետո 43 միավորով վերադարձավ առաջին տեղ, երկու միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Զենիթին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Նիժնի Նովգորոդը» 22 խաղից հետո 28 միավորով 10-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ