Logo

Սպերցյան. «Նրանք արժանի էին լավագույն կիսապաշտպանի մրցանակին»

16:06 / 30.06.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի կարծիքով՝ Մատվեյ Կիսլյակն ու Ալեքսեյ Բատրակովը նույնպես արժանի են եղել 2024/25 մրցաշրջանի արդյունքներով ՌՊԼ լավագույն կիսապաշտպանի մրցանակին, որը ստացել է ինքը՝ Էդուարդ Սպերցյանը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Երրորդ մրցաշրջանն անընդմեջ ես դարձել եմ առաջնության լավագույն կիսապաշտպանը։ Երբ առաջին անգամ ստանում ես մրցանակը, մտածում ես, որ պետք է ամեն ինչ անես՝ այն կրկին ստանալու համար։ Հիմա նույն իրավիճակն է. այս մրցանակը չի նշանակում, որ պետք է կանգ առնեմ: Ընդհակառակը, սա ավելի եռանդուն աշխատելու շարժառիթ է, մեծ մոտիվացիա։ Արդեն ասել եմ, որ դաշտի կենտրոնում շատ մրցակիցներ կան... Ես շատ գոհ եմ, շնորհակալ եմ նրանց, ովքեր քվեարկել են ինձ համար:

Բայց կան տղաներ, որոնք նույնպես արժանի են մրցանակին, օրինակ՝ Ալեքսեյ Բատրակովն ու Մատվեյ Կիսլյակը։ Նրանք իզուր չեն հայտնվել վերջնական ցուցակում. նրանք նույնպես արժանի էին այս մրցանակին։ Բայց ընտրվել եմ ես. առավելություն ունեմ, քանի որ դարձա Ռուսաստանի չեմպիոն։ Բայց նրանք մեծ ապագա ունեն»,- ասել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը:

«Կրասնոդարի» ավագն ընդգծել է, որ 2024/25 մրցաշրջանում իր համար ամենահիշարժան պահը եղել է գավաթը ստանալը:

«Կարծում եմ՝ մեզ մի փոքր ավելի ժամանակ է պետք՝ գիտակցելու և հասկանալու համար, թե ինչ ենք արել»,- եզրափակել է հայ ֆուտբոլիստը:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ