Logo

Սպերցյան. «Վերակառուցման փուլում ենք, հուսամ` շուտով կուրախացնենք բոլորին»

10:55 / 07.09.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է Պորտուգալիայի թիմի դեմ Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղը 

«Իհարկե, սպասում էինք, որ շատ դժվար է լինելու: Տանը կրկին այսքան շատ գոլ բաց թողնելը վատ է, նույնիսկ այն պարագայում, երբ մրցակիցը Պորտուգալիան է: Կաշխատենք ուղղել սխալները և մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ խաղում:

Շնորհակալ ենք երկրպագուներին աջակցության և լավ մթնոլորտի համար: Վերակառուցման փուլում ենք, հուսամ` շուտով կուրախացնենք բոլորին»,- ասել է «Կրասնոդարի» 25-ամյա ավագը:

Հիշեցնենք, որ եվրոպական ընտրական գոտու F խմբի առաջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը տանը 0-5 հաշվով պարտվել էր Պորտուգալիային:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 9-ին էլ կընդունի Իռլանդիայի հավաքականին: Այս խաղը ևս ժամը 20:00-ից կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ