Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից (5-1) հետո՝ Матч ТВ-ի հետ զրույցում ասել է, որ իր տրանսֆերի համար ժամանակ դեռ կա:
«Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Ժամանակ դեռ կա, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Սպերցյանը:
Էդուարդ Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է անգլիական «Սաութհեմփթոնը», որը բարելավված պայմաններով առաջարկ է կատարել «Կրասնոդարին»:
«Նախ և առաջ, նա ոչ մի տեղ դեռ չի գնացել: Նրա ապագան իր ձեռքերում է: Իհարկե, մենք ուզում ենք, որ նա մնա ու երկար ժամանակ խաղա այստեղ»,- «Սոչիի» դեմ խաղին հաջորդած ասուլիսին Սպերցյանի մասին ասել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը:
Հիշեցնենք, որ «Սոչիի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը գրանցել էր դուբլ, նաև մեկ գոլային փոխանցում: Սպերցյանը ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Կարդացեք նաև՝


