Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 50-րդ գոլը խփեց Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կազմում:
«Կրասնոդարի» ավագը բացեց հաշիվը Մախաճկալայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի արտագնա խաղի 43-րդ րոպեին:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Սպերցյանը խփել է 5 գոլ և կատարել 10 ասիստ:
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը հաղթեց 2-0 հաշվով:
«Կրասնոդարը» 26 միավորով առաջատարն է, «Դինամոն»` 10 միավորով 13-րդը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր
«Կրասնոդար» - «Դինամո Մախաճկալա»` 2-0
Էդուարդ Սպերցյան, 43, Վիկտոր Սա, 80


