Logo

Սպերցյանի ասիստն ու «Կրասնոդարի» տնային հաղթանակը

20:30 / 04.10.2025Ֆուտբոլ
null

Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականին միանալուց առաջ գոլային փոխանցում կատարեց «Կրասնոդարի» կազմում «Ախմատի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի տնային խաղում:

25-ամյա կիսապաշտպանը 31-րդ րոպեին անկյունայինից ասիստ կատարեց բրազիլացի պաշտպան Դիեգո Կոստային, որը հաշիվը դարձրեց 2-0: Չեմպիոնը Գռոզնին ներկայացնող թիմին հաղթեց հենց այդ հաշվով:

«Կրասնոդարի» ավագ Սպերցյանը 85-րդ րոպեին մրցավարի հետ վիճելու համար դեղին քարտ ստացավ, իսկ 4 րոպե անց փոխարինվեց:

Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 23 միավորով առաջին տեղում է, «Ախմատը»` 15 միավորով 9-րդը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Կրասնոդար» - «Ախմատ»` 2-0

Ջոն Կորդոբա, 15, Դիեգո Կոստա, 31

Հեռացում` Ուսման Նդոնգ, 85 («Ախմատ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ