Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականին միանալուց առաջ գոլային փոխանցում կատարեց «Կրասնոդարի» կազմում «Ախմատի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի տնային խաղում:
25-ամյա կիսապաշտպանը 31-րդ րոպեին անկյունայինից ասիստ կատարեց բրազիլացի պաշտպան Դիեգո Կոստային, որը հաշիվը դարձրեց 2-0: Չեմպիոնը Գռոզնին ներկայացնող թիմին հաղթեց հենց այդ հաշվով:
«Կրասնոդարի» ավագ Սպերցյանը 85-րդ րոպեին մրցավարի հետ վիճելու համար դեղին քարտ ստացավ, իսկ 4 րոպե անց փոխարինվեց:
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 23 միավորով առաջին տեղում է, «Ախմատը»` 15 միավորով 9-րդը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր
«Կրասնոդար» - «Ախմատ»` 2-0
Ջոն Կորդոբա, 15, Դիեգո Կոստա, 31
Հեռացում` Ուսման Նդոնգ, 85 («Ախմատ»)


