Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը դուբլ գրանցեց և 1 ասիստ կատարեց «Կրասնոդարի» կազմում «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի տնային խաղում:
«Կրասնոդարի» ավագը գոլ խփեց 40-րդ և 53-րդ րոպեներին: Հայ կիսապաշտպանը 2-րդ գոլը խփեց 11-մետրանոցից: Սպերցյանը 90-րդ րոպեին էլ ասիստ կատարեց Վիտոր Տոռմենային: Ռուսաստանի գործող չեմպիոնը հաղթեց 5-0 հաշվով:
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 37 միավորով առաջատարն է, «Կռիլյա Սովետովը»` 17 միավորով 11-րդը:
Սպերցյանի գոլերի և ասիստի տեսանյութը:


