Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը երրորդ արդյունավետ գործողությունն է գրանցել ՌՊԼ 2025/26 մրցաշրջանում անցկացրած երկրորդ խաղում:
«Լոկոմոտիվի» դեմ 2-րդ տուրի տնային խաղում «Կրասնոդարը» պարտվել է 1-2 հաշվով: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին տանտերերից հաշիվը կրճատել է հարձակվող Մոզես Կոբնանը, որը գլխի հարվածով գնդակը մրցակցի դարպասն է ուղարկել Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո:
🇦🇲
— Arménie Football (@ArmenieFootball) July 26, 2025
Eduard Spertsyan 🇦🇲 encore une fois décisif avec Krasnodar 🇷🇺 !
Une superbe passe décisive 🅰️ de plus à son compteur.
- 2 Matchs ✅
- 1 But ⚽️
- 2 Passes décisives 🅰️
C’est le moment de partir. pic.twitter.com/12zqTpfMIh
Հայ կիսապաշտպանը նաև գոլ ու ասիստ էր գրանցել «Նիժնի Նովգորոդի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի խաղում:
Կարդացեք նաև՝


