Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Կրասնոդարը» ոչ-ոքի (1-1) է գրանցել «Բալթիկայի» հետ։
Գործող չեմպիոնից երրորդ րոպեին գլխի հարվածով հաշիվը բացել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։
25-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 15 խաղում խփել է 6 գոլ, կատարել 10 ասիստ։
«Կրասնոդարը» 33 միավորով առաջին տեղում է, «Բալթիկան»` 28 միավորով 5-րդ։
Սպերցյանի գոլը`
0-1 Spertsyan pic.twitter.com/bo8jbfaJoZ
— RPL Sky (@RPLNews_eng) November 9, 2025


