Logo

Սպերցյանի գոլն ու ասիստը, «Կրասնոդարի» խոշոր հաշվով հաղթանակը

18:28 / 20.07.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց «Նիժնի Նովգորոդին»։

Հյուրերից գոլ խփեց ու ասիստ կատարեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Նա հանդիպումն սկսել է մեկնարկից և փոխարինվել 77-րդ րոպեին։

«Կրասնոդարը» չեմպիոնության պաշտպանությունն սկսեց հաղթանակով և առաջին 3 միավորը վաստակեց։ Ակումբը երկրորդ տուրում հուլիսի 26-ին տնային խաղում կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր

«Նիժնի Նովգորոդ» - «Կրասնոդար»` 0-3

Դիեգո Կոստա, 40, Վիկտոր Ալեքսանդրով, 65 (ինքնագոլ), Էդուարդ Սպերցյան, 68

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ