Logo

Սպերցյանի գոլն ու ասիստը. «Կրասնոդարը» հաղթեց և 7 միավորով առաջ է «Զենիթից»

22:29 / 03.05.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երրորդ խաղն անընդմեջ գոլ խփեց:

Սպերցյանը գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի տնային խաղում: 24-ամյա ֆուտբոլիստը 5-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց հաշիվը:

«Կրասնոդարը» հաղթեց 2-1 հաշվով և 61 միավորով առաջին տեղում է: Մուրադ Մուսաևի թիմն առաջնության ավարտից երեք տուր առաջ 7 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Զենիթին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ